Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իզմիթի նահանգի Ռահմիյե գյուղի մոտ գտնվող զինապահեստում պայթյուն է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 09.00-ին: Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 մարդ:
Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ և շտապօգնության մեքենաները: Աշխատանքներ են իրականացվում կրակի մարման և զինամթերքի վնասազերծման ուղղությամբ: Զինապահեստը գտնվել է արդյունաբերական մեծ գոտում: Պայթյունի պատճառները դեռևս մնում են անհայտ:









































