Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ադրբեջան այցելած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, որից հետո տրվել է համատեղ մամուլի ասուլիս: Դրա ժամանակ Մամեդյարովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ադրբեջանը հուսով է, որ ԵԱՀԿ-ն կակտիվացնի իր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ տարվող բանակցություններում առաջընթացի գրանցման ուղղությամբ:
Արդեն 20 տարի է, ինչ բանակցություններ են տարվում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն առաջընթաց դեռ չկա: Մենք հավատում ենք, որ ԵԱՀԿ-ի գործունեությունն ակտիվանալու է առաջընթացի հասնելու համար»:









































