Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է «Ուիմբլդոն-2012»-ում բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ տարած հաղթանակը:
««Մեծ սաղավարտ»-ի յուրաքանչյուր եզրափակիչ եզակի է: Այն սովորական չի դառնում: Իսկ այս եզրափակիչը յուրահատուկ էր, քանի որ ես մրցակցում էի Էնդիի հետ: Անսովոր է նաև, որ եզրափակիչն անցկացվեց տանիքի ներքո: Ինձ դուր եկավ:
Գիտեք, թե որքան կարևոր էր այս եզրափակիչը թե´ ինձ համար և թե´ Էնդիի: Երջանիկ եմ, որ հաղթել եմ և նվաճել այս կարևորագույն տիտղոսը:
Օգնե՞ց ինձ այն, որ տանիքը ծածկեցին: Հավանաբար, այո: Դադարից հետո ես ավելի ագրեսիվ էի գործում»,-նշել է Ֆեդերերը:








































