Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրաց պատրիարք Իլյա 2-րդը երեկ դիմել է բանտերի ղեկավարներին՝ նրանց խնդրելով հարգալից վերաբերվել բանտարկյալների հետ: Պատրիարքը հայտարարել է.
«Լուրեր են տարածվում, որ բանտարկյալների հետ կոպտորեն են վարվում: Ցանկանում եմ ասել, որ ոչ մի դեպքում չի կարելի վիրավորել նրանց, ավելին՝ ֆիզիկական վնասվածքներ պատճառել նրանց: Ոչ ոք ապահովագրված չէ այն բանից, որ կարող է հայտնվել նրանց փոխարեն:
Այդ պատճառով էլ ցանկանում եմ խնդրել բանտի ղեկավարներին սեր և հարգանք ցուցաբերել բանտարկյալների նկատմամբ: Օգնե՛ք նրանց, չէ՞ որ նրանք հիմնականում երիտասարդներ են, որոնք պետք է վերադառնան իրենց ընտանիքներ»:









































