Bild am Sonntag հանդեսի տեղեկացմամբ` ֆուտբոլի գերմանական լիգան հաջորդ մրցաշրջանում ներմուծում է գոլերի գրանցման ավտոմատ համակարգերն առաջին և երկրորդ բունդեսլիգաների բոլոր 36 պրոֆեսիոնալ ակումբների համար:
Դա նշանակում է, որ մասնակից ակումբները ստիպված կլինեն 2013/14 թթ. մրցաշրջանից առաջ մարզադաշտերում տեղադրել GoalRef համակարգը, որը հաստատվել է ՖԻՖԱ-ի կողմից և կոչված է օգնելու մրցավարներին:
GoalRef համակարգի տեղադրումը կարժենա 125.000 եվրո: Տեխնոլոգիայի ճիշտ գործունեության համար անհրաժեշտ է գնդակի մեջ տեղադրել էլեկտրոնային կրիչ, իսկ դարպասային գծից հետ ստեղծել մագնիսական դաշտ:







































