Մադրիդի «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստներից մեկը` Խաբի Ալոնսոն, ով կնոջ հետ հանգստանում է Ինդոնեզիայում, հարցազրույց է տվել տեղական մամուլին, որում նշել է առաջիկա մրցաշրջանում թիմի ունեցած նպատակների մասին:
«Մենք հիանալի մրցաշրջան ենք անցկացրել, վաստակել ենք 100 միավոր, հաղթանակ ենք տարել «Բարսելոնա»-ի նկատմամբ, տիտղոս ենք նվաճել… Այժմ նոր նպատակ է անհրաժեշտ. մենք կնտրոնանալու ենք ՉԼ գավաթի խաղարկության վրա: Խնդիրը բարդ է, բայց իրագործելի»,- նշել է Ալոնսոն:






































