Հանցագործները կողոպտել են Չիկագոյի գեղեցկության սրահների մատակարար ընկերությանը:
Ինչպես հաղորդում է Life News-ը, երեք չարագործներ գիշերվա ժամը 2-ին հարձակում են գործել Beauty Supply խանութի վրա և գողացել վաճառքի համար նախատեսված մազերը:
Գողանալով 230 հազար դոլար արժողությամբ մազերի 6 պարկ՝ գողերը թաքնվել են:
Beauty Supply-ի սեփականատեր Դոն Շինը հայտնել է, որ գողերը վերցրել են խանութի ամենաթանկ ապրանքը, մյուս իրերին ձեռք չեն տվել:








































