Հնդկաստանի բանակը փրկարարական աշխատանքներ է իրականացնում երկրի հյուսիսում, որտեղ ուժեղ հեղեղը փակել է ճանապարհը: Հեղեղի հետևանքով ավելի քան 400 զբոսաշրջիկներ հայտնվել են մեկուսացման մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի հեռուստաընկերությունը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ շաբաթ երեկոյան հեղեղները Դուրբուք քաղաքի շրջանում փակել են մայրուղին: Ավելի քան 150 մեքենա զբոսաշրջիկների և տեղի բնակիչների հետ հայտնվել են մեկուսացման մեջ:
Հնդիկ զինվորականները մաքրում են ճանապարհները և զբոսաշրջիկներին տարհանում ժամանակավոր ճամբար, որտեղ նրանց ապահովում են տաք սննդով, ծածկոցներով և բժշկական օգնությամբ: Տուժողների մասին տեղեկություն առայժմ չկա:








































