Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը ելույթ է ունենում ս. թ. հուլիսի 7-14-ը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենում:
Մրցաշարին մասնակցում են մոտ 170 շախմատիստներ, այդ թվում` 25 գրոսմայստերներ:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ Գաբրիելը մրցաշարը սկսեց հոլանդացի Տիչո Դիյկուիսի նկատմամբ հաղթանակով: Երկրորդ տուրում Սարգսյանը հանդիպում է մեկ այլ հոլանդացու` Ռիչարդ Վեդերի հետ:










































