Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հանդիպել են ֆրանսիական Ռեյմս քաղաքում` երկու համաշխարհային պատերազմներից հետո պատմական հաշտեցման 50-ամյա տարելիցի կապակցությամբ: Երկու քաղաքական գործիչները ներկա են եղել քաղաքի մայր տաճարում տեղի ունեցած ժամերգությանը:
1962թ. հուլիսի 8-ին Ռեյմսում կայացել է այդ ժամանակվա Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Շարլ դը Գոլի և Կոնրադ Ադենաուերի հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է բարեկամության մասին երկկողմանի պայմանագիր:
Ռեյմսի այսօրվա միջոցառումները մռայլվել են նախօրեին Ֆրանսիայի հյուսիում տեղի ունեցած վանդալիզմի գործունեությամբ, երբ պղծվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 40 գերմանացի զինվորների գերեզմանները:







































