Շաբաթ լույս կիրակի գիշերը Ֆրանսիայի հյուսիսում՝ Կամբրե քաղաքում, զինված անձը կրակ է բացել գիշերային ակումբում, ինչի հետևանքով 8 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտահերթ ծառայությունների ներկայացուցիչներին:
Նախնական տվյալներով՝ կրակողը եղել է այցելուներից մեկը, որին անվտանգության ծառայությունը թույլ չի տվել մտնել Vamos ակումբ: Առայժմ, սակայն, պարզ չէ՝ կրակողն այնուամենայնիվ եղել է ակումբո՞ւմ, թե՞ մուտքի մոտ: Դեպքի վայրից նրան հաջողվել է փախչել: Ոստիկանությունը փնտրում է նրան:








































