Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում չնայած երգչուհի Ռիհաննան հստակ չի նշում, թե իր նախկին զուգընկերներից ում մասին է խոսքը, սակայն նրա պատասխաններից ակնհայտ է, որ խոսքը Քրիս Բրաունի մասին է:
Daily News-ի փոխանցմամբ` երգչուհին ասել է, որ ինքը իսկապես սիրահարված է եղել, և այն, ինչ զգացել է այդ ժամանակ, աննկարագրելի զգացողություն է: Այնուհետև 24-ամյա երգչուհին ասել է, որ մի վայրկյանում ամեն ինչ հօդս է ցնդել, որովհետև այն ամենը, ինչը ինքը գիտեր, միանգամայն տարբերվել է իրականից:
Հիշեցնենք, որ Ռիհաննան ու Բրաունը բաժանվել էին 2009 թվականին Բրաունի բռնի գործողությունների պատճառով: Չնայած անցյալին, երկու երգիչներին այժմ ևս հնարավոր է միասին տեսնել:







































