Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը դարձել է իր հայրենի քաղաքի «Կարարեզե» ֆուտբոլային ակումբի միակ բաժնետեր: Թիմը հանդես է գալիս իտալական 3-րդ դիվիզիոնում:
«Գնել եմ «Կարարեզե»-ի բոլոր բաժնետոմսերը: Մոտ ժամանակներս որոշ գործարարներ նույնպես ներդրումներ կկատարեն»,- գրել է Բուֆոնը սոցիալական ցանցերից մեկի իր էջում:
Դարպասապահը հայտարարել է, որ ցանկանում է ֆուտբոլային դպրոց բացել և խաղացողներ նախապատրաստել աշխարհի տարբեր հավաքականների համար:










































