La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ` «Ինտեր»-ի ավագ Խավիեր Ձանետին հայտարարել է, որ առաջիկա մրցաշրջանից հետո ցանկանում է ավարտել իր մարզական կարիերան:
«Առաջիկա մրցաշրջանը կարևոր է լինելու: Մեր թիմում հայտնվել են ուժեղ և երիտասարդ ֆուտբոլիստներ: Միևնույն ժամանակ ակումբը լքել են մի շարք լավ խաղացողներ, և հնարավոր է, որ շուտով գա նաև իմ ժամանակը: Ամեն ինչ կախված կլինի առողջությունից և ֆիզիկական պատրաստվածության աստիճանից»,- նշել է Ձանետին:
Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր»-ի կազմում հանդես է գալիս 1995 թվականից:



































