Կալիֆոռնիա նահանգի կոնգրեսը հաստատել է ԱՄՆ-ում առաջին բարձր արագությամբ գնացքի շինարարության նախագիծը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, գնացքը կապահովի նահանգի երկու խոշոր քաղաքների՝ Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև արագ երթևեկությունը: Օրինագծի հեղինակները նշում են, որ գնացքը ոչ միայն թույլ կտա նվազեցնել բնապահպանությանը հասցվող վնասը, այլև բարենպաստ ազդեցություն կունենա ԱՄՆ ամենախիտ բնակեցված նահանգի տնտեսության վրա: Այս պահին Կալիֆոռնիայի տարածքում ապրում է 37 մլն մարդ:
«Տնտեսությունն այնքան արագ է զարգանում, որքան թույլատրում է տրանսպորտային հաղորդագրությունը: Կալիֆոռնիայում ավտոճանապարհները խցանված են, իսկ ավիաչվերթները թանկ արժեն: Նահանգի բնակիչներին այլընտրանք է անհրաժեշտ»,- ասում են նախագծի հեղինակները:
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 7.8 մլրդ դոլար: Նախագծի բարեհաջող ավարտից հետո այդպիսի գնացքներ նախատեսվում է գործարկել Կալիֆոռնիայի այլ քաղաքների միջև:








































