Մյանմարում տեղի է ունեցել քաղաքական բարեփոխումներից հետո ընդդիմության ամենամեծ բողոքի ակցիան, որի ժամանակ ձերբակալվել է ուսանողական շարժման ավելի քան 20 անդամ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ակտիվիստներին:
Ուսանողները ձերբակալվել են ուսանողական շարժումը ճնշելու 50-ամյակի տարելիցի նախօրեին:
Չնայած ձերբակալություններին և քաղաքացիական հագուստով ոստիկանության ներկայությանը՝ տարելիցի օրը Ռանգունայում հավաքվել է շուրջ 300 մարդ:
BBC-ի թղթակիցը նշում է, որ եթե մոտ ժամանակներում ակտիվիստներին ազատ չարձակեն, լուրջ հարցեր կառաջանան՝ կապված այն հանգամանքի հետ, թե որքանով է երկիրը պատրաստ շարունակել ժողովրդավարական բարեփոխումները:








































