27-ամյա դարպասապահ Սամիր Հանդանովիչը տեղափոխվել է «Ինտեր»: Հանդանովիչի տրանսֆերը «Ուդինեզե»-ից գնելու համար միլանյան ակումբը վճարել է 11 մլն եվրո:
Սլովենացին «Ուդինեզե» է տեղափոխվել 2004 թվականին և ակումբի կազմում անցկացրել է 180 հանդիպում:
Լուսիոյի հեռանալուց հետո «Ինտեր»-ի համար առաջնային էր կենտրոնական պաշտպանի իարվունքների ձեռքբերումը: Իտալական ակումբի ընտրությունը կանգ է առել արգենտինացի Մատիաս Սիլվեստերի վրա, ով մինչ այդ հանդես էր գալիս «Պալերմո»-ում:
Ֆուտբոլսիտներն արդեն իսկ միացել են իրենց նոր թիմակիցներին:







































