Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այսօր ուժի մեջ են մտել «Վրաստանի կառավարության, նրա լիազորությունների ու գործունեության կանոնների մասին» օրենքում կատարված ուղղումները: Դրանց համաձայն՝ մեծանում են վարչապետի լիազորությունները:
Այդ ուղղումներով՝ այսուհետ վարչապետի գլխավորած կառավարչական գրասենյակն իրականացնելու է կառավարության գործունեության կազմակերպված ապահովում, վերլուծական, տեղեկատվական և այլ նյութերի նախապատրաստում:
Բացի այդ՝ նոր օրենքով վարչապետն իրավասու է իր լիազոր անձին իրավունք շնորհել՝ կոորդինացնելու համար տարածաշրջանային քաղաքականությունը և կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:
«Վրաստանի կառավարության, նրա լիազորությունների ու գործունեության կանոնների մասին» օրենքում այս ուղղումները խորհրդարանի կողմից հաստատվել էին արագացված ռեժիմով և այս շաբաթ:








































