Այսօր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում դարձյալ իր «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը հանդիսատեսին կներկայացնի բեմադրիչ Նարեկ Դուրյանը:
Կատակերգության գլխավոր դերերում հանդես են գալիս Նարեկ Դուրյանը, Զավեն Աբրահամյանը, Արա Դեղտրիկյան և այլք: Ներկայացման սկիզբը` ժ. 19.30-ին:
Երևանի կամերային պետական թատրոնում հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու բեմադրիչ Լուսինե Երնջակյանի «Փնտրվում է տղամարդ» պսիխոդրաման` ըստ Քերոլ Ֆրեշետի «Ժան և Բեատրիս» պիեսի: Ներկայացման գլխավոր դերերում հանդես են գալիս Լուիզա Ներսիսյանը, Արշալույս Հարությունյանը:
Ներկայացումը տղամարդու ու կնոջ դասական կոնֆլիկտի մասին է, որը հասնում է իսկական աբսուրդի:
Ներկայացման սկիզբը` ժ. 19.00-ին:










































