Ռեփեր Nas-ը համացանցում ներկայացրել է Էմի Ուայնհաուսի հետ իր համատեղ երգը: Ամերիկացի ռեփերը և բրիտանացի հանգուցյալ աստղը ձայնագրել էին «Cherry Wine» անվանումով ստեղծագործությունը 2008 թվականին: Այս մասին հաղորդում է Fashiontime-ը:
Թրեքը կհայտնվի հիփ հոփ կատարողի նոր՝ Life Is Good ալբոմում, որի թողարկումը նախատեսված է հուլիսի 17-ին: Երգի պրոդյուսերը հայտնի հիփ հոփ պրոդյուսեր Սալամ Ռեմին է, որը առանձին-առանձին աշխատել է Nas-ի և Ուայնհաուսի հետ և ծանոթացրել նրանց:
Հիշեցնենք, որ Էմի Ուայնհաուսի հետմահու թողակված Lioness: Hidden Treasures ալբոմում ներառված է ռեփերի մասնակցությամբ ՝ Like Smoke երգը:







































