Արմավիրի մարզի Քաղցրաշեն գյուղի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում ծիրանի իրացման հետ կապված ոչ մի խնդիր չկա. «Որակով ծիրանն արտահանել ենք Մոսկվա, Լենինգրադ: Արտահանվել է 600 դրամով, հիմա նոր իջել է 200 դրամ»:
Գյուղապետն ասաց նաև, որ գյուղում կա շուրջ 115 հա պտղատու այգի: Բերքը նախորդ տարիների համեմատ քիչ է, բայց անցած տարվա համեմատ՝ լավ. «Միշտ եղել է 2000, 2200 տոննա, իսկ այս տարի հազիվ լինի 1100 տոննա»:
Հիմա համայնքի բերքը մթերվում է տեղական շուկա և գործարաններ: Գյուղապետի հավաստմամբ՝ գյուղացին գոհ է բերքի արդյունքներից և մթերման գներից, իսկ գյուղում ծիրանը կվերջանա առաջիկա 10 օրվա ընթացքում:










































