Շվեյցարիայի արևելքում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել, մի քանի գետեր դուրս են եկել ափերից: Ջրով են լցվել շինությունների նկուղային հարկերը: Այնտեղից ջուրը դուրս են մղում փրկարարներն ու հրշեջները: Տեղումները չեն դադարում, որոշ շրջաններում ուժգին կարկուտը վնասել է շենքերի տանիքները, կոտրել մեքենաների ապակիները:
Ինչպես տեղեկացնում է Rosbalt.ru-ն, տարերային աղետի հասցրած վնասը դեռևս չի հաշվարկվել: Հայտնի չէ նաև` տարերային աղետի հետևանքով զոհեր կա՞ն, թե՞ ոչ:








































