Վենեսուելայի նախարար Ուգո Չավեսը հայտարարել է, որ հրաման է արձակել հետ կանչել ատաշե զինվորականներին, որոնք աշխատում են Պարագվայի վենեսուելական դեսպանատանը: Այսօր ելույթ ունենալով Ազգային ասամբլեայում` նա հաղորդել է, որ դեսպանատան ռազմական ատաշեներն արդեն լքել են Պարագվայը, քանի որ վենեսուելական դիվանագիտական առաքելության նկատմաբ սպառնալիքներ են հնչել:
Նախօրեին Պարագվայի կառավարությունը հետ է կանչել Կարակասում իր դեսպանին և անցանկալի անձ է հայտարարել Վենեսուելայի դեսպանին: Պարագվայի նախագահը նման որոշումը բացատրել է Վենեսուելական իշխանությունների կողմից Պարագվայի ներքին գործերին խառնվելու փորձերի հետ:
Պարագվայի իշխանությունները մեղադրել են Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նիկոլասա Մադուրոյին պարագվայական սպաներին նախկին նախարար Ֆերնանդո Լուգոյին հավատարիմ մնալու կոչեր անելու համար: Լուգոյի իշանությունից հեռացվելու ժամանակ Չավեսը հայտարարել էր, որ չի ճանաչելու պարագվայական նոր իշխանություններին, հետ է կանչում իր դեսպանին, ինչպես նաև դադարեցնելու է նավթի մատակարարումը Պարագվայ:









































