Սևամորթ երիտասարդ Թրեյվոն Մարտինին սպանած ենթադրյալ մարդասպան Ջորջ Ցիմերմանի գրավի գումարը բարձրացրել են մինչև մեկ միլիոն դոլար, որի մուծման դեպքում նա կարող է ազատ արձակվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Դատավոր Քենեթ Լեսթերը վերանայել է նախկինում նշանակված 150 հզ դոլար գումարի չափն այն բանից հետո, երբ դատախազը հայտնել է, որ Ցիմերմանն ու նրա կինը թյուրիմացության մեջ են գցել դատարանին` կապված իրենց եկամուտների չափի հետ: 2012թ-ի ապրիլին Շելի Ցիմերմանը հայտնել էր դատարանին, որ իրենց միջոցները սահմանափակ են , քանի որ Ջորջը մշտական աշխատանք չունի, իսկ ինքն ուսանողուհի է:
Մեղադրող կողմը նշել է, որ Ցիմերամանին օգնելու համար մարդիկ հավաքել են 135 հազար դոլար, ինչը դատարանում չի նշվել ամուսիների կողմից:
Ջորջ Ցիմերմանին մեղադրում են հունվարի 26-ին, երբ նա հսկում էր Սենդֆորդի փողոցները, կասկածելի տեսք ունեցեղ դեռահասի հետ բախում ստեղծելու և նրան սպանել մեջ:
17-ամյա դեռահասի մահը մեծ աղմուկ բարձրացրեց ԱՄՆ-ում, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը ոչ միայն չէր ձերբակալել նրան, այլև այն հրացանը, որով սպանել էր երիտասարդին, նրա մոտ է թողել: Գործին խառնվել էր ԿՀՎ-ն և ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը:








































