Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Լուկաշ Պոդոլսկին այսօր պաշտոնապես ներկայացվեց որպես թիմի ֆուտբոլիստ։
Գերմանացի հարձակվողն այսօր ժամանեց «Էմիրեյթս» մարզադաշտ և պայմանագիր ստորագրեց իր նոր ակումբի հետ։ «Զինագործներ»-ի ներկայացուցիչները նորեկին ներկայացրին թիմի մարզադաշտը՝ կազմակերպելով փոքրիկ էքսկուրսիա։
Պոդոլսկին թիմին կմիանա հուլիսի վերջին՝ արձակուրդի ավարտից հետո, և կնախապատրաստվի նոր մրցաշրջանին։








































