Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

«ԱՍՊԱՐԷԶ».Կ’արձագանգենք

Խմբագրութիւնս ստացած է «Երեւան քաղաքի Կոզեռն թաղամասի բնակիչներ»ուն ստորագրութեամբ գրութիւն մը, ուր աննշան հատուցումներով իրենց բնակարաններէն դուրս դրուելու դժխեմ ճակատագիրին մատնուած մարդիկ, մեզի հետ կը կիսեն իրենց ընդվզումը եւ կը խնդրեն արձագանգել իբրեւ վերջին միջոց՝ նախագահ Սերժ Սարգսեանի ուղղուած իրենց բաց նամակին:

«Մենք՝ Երեւանի Կոզեռն թաղամասի բնակիչներս, այսօր յայտնուել ենք այնպիսի իրավիճակում, որ մեր հայրենիքում մեզ օտարուած ենք զգում, քանի որ տարիներ շարունակ գտնւում էինք սթրեսսային հոգեվիճակում մեր սեփական հողերից մեզ օտարման ծրագրի պատճառով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի մեր թաղամաս այցից եւ խոստումներից յետոյ մենք մի փոքր հանգստացանք այն մտավախութիւնից, որ չի լինի մէկ ընտանիք, որ թաղամասի հետ կապուած պետական ծրագրից կա՛մ կը մնայ դժգոհ, կա՛մ էլ կը յայտնուի փողոցում: Այժմ գիտակցում ենք, որ մեր մտահոգութիւնները հիմնավորուած էին, քանի որ մեր տների դիմաց մեզ պատրաստւում են վճարել չնչին գումար (կան տներ, որ նոյնիսկ գնահատուել են 1.5 կամ 2 միլիոն դրամ), կամ փոխհատուցել փոքր բնակարանային մակերեսով, ինչի արդիւնքում շատ ընտանիքներ պարզապէս կը յայտնուեն փողոցում: Մենք այլ ելք չենք գտնում, քան բաց նամակով դիմել նախագահին՝ այս հարցին լուծում գտնելու:
«Դիմում ենք ձեր օգնութեան: Խնդրում ենք հրապարակել մեր խօսքը ՀՀ նախագահին», գրուած է մեզի հասած նամակին մէջ:

Պարզապէս տնտեսական ծրագիրի մը սիրոյն ամբողջ թաղամասի մը բնակիչներուն կեանքը տակնուվրայ ընելու վարքագիծին հանդէպ չենք կրնար անտարբեր մնալ, ու արձագանգելով կոզեռնցիներու նամակին՝ մեր զօրակցութիւնը կը յայտնենք անոնց ու մեր ձայնն ալ կը միացնենք նախագահէն արդար կարգադրութիւն պահանջող դիմումին:

Այստեղ կը մէջբերենք հատուած մը նախագահին ուղղուած բաց նամակէն.
«Յարգելի պրն նախագահ,
Թաղի բնակչութեան խնդիրները կարեւորելով՝ թաղամասում մեզ հետ հանդիպելիս ստեղծուեց մի նոր իրավիճակ, որը խօսում էր փոխադարձ յարգանքից ու վստահութիւնից: Եւ մեր մտքով չէր կարող անցնել, որ անտեսելով օրէնքը՝ գնորդը իր կամքը կարող է թելադրել վաճառողին՝ հիմք ընդունելով իր իսկ սուբյեկտիւ (ենթակայական.- Խմբ.) ձեւակերպումները: Արդէն շուրջ մէկ ամիս է, ինչ թաղի բնակչութիւնը, վրդովուած եւ վիրաւորուած այդ արտայայտութիւնից՝ սպասում է Ձեր եւ կառավարութեան կողմից ադեկուատ (արդար.- Խմբ.) պատասխան Սամուէլ Մայրապետեանին (շինարարական ծրագիրը իրականացնող ընկերութեան տիրոջ.-Խմբ.)…

«Մէկ մարդու շահը վեր չէ պետութեան ու ժողովրդի շահերից», կ’եզրակացնեն բաց նամակին հեղինակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում