Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիան չեղյալ է հայտարարել Ֆրանսիայի նկատմամբ սահմանված զենքի բեռնարգելքը՝ որոշելով վերականգնել ռազմա-տեխնիկական համագործակցությունն այդ երկրի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Վերջինիս խոսքերով՝ թուրք-ֆրանսիական համագործակցությունը վերականգնվելու է ռազմական բոլոր ոլորտներում, և ֆրանսիական ընկերությունները կկարողանան Թուրքիային վաճառել ամեն տիպի զենք: Բեռնարգելքի վերացումը նշանակում է, որ այժմ եվրոպական EuroSAM հրթիռային կոնցեռնը, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է ֆրանսիական ընկերություններին, կարող է մասնակցել մեծ հեռահարությամբ զենիթա-հրթիռային համալիրների շուրջ Թուրքիայի հայտարարած տենդերին:
Թուրքիան Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել 2011 թվականի դեկտեմբերին, երբ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում էր Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը:











































