Սերբիայի դատարանը 14 նախկին զինծառայողների և զինված աշխարհազորի անդամների դատապարտել է տարբեր ժամկետների ազատազրկման՝ Խորվաթիայի հետ պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության դեմ բռնություններ իրականացնելու մեղադրանքով:
Դատարանում լսվել են վկաների ցուցմունքներ, որոնց համաձայն՝ մեղադրյալները 1991 թ. մասնակցել են Խորվաթիայի արևելքում գտնվող Լովաշ գյուղի 70 բնակիչների սպանությանը։
Մեղարդյալները դատապարտվել են չորսից մինչև քսան տարվա ազատազրկման: Մեղադրող կողմի ներկայացուցիչը հայտնել է, որ, իրականացնելով այս դատական գործընթացը, Սերբիան ներողություն է խնդրում նախկին Հարավսլավիայում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների բոլոր զոհերից:









































