Եվրամիությունը համաձայն է բանակցություններ սկսել Չեռնոգորիայի հետ` քննարկելու նրա մուտքն այդ կազմակերպություն: Այս մասին, ինչպես հաղորդում է AFP-ն, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
ԵՄ-ի՝ Պոդգորիցայի հետ բանակցություններ սկսելու հարցը պետք է հավանության արժանանա հունիսի 28-29-ը Բրյուսելում կայանալիք Եվրամիության երկրների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված գագաթնաժողովում:
Հիշեցնենք, որ մարտին Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հավանության էր արժանացրել ԵՄ մտնելու վերաբերյալ Չեռնոգորիայի հետ բանակցութուններ սկսելը:
ԵՄ անդամակցության հայտը Չեռնոգորիան ներկայացրել էր 2008 թ. դեկտեմբերին:









































