Միլանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ: Իտալիայի վարչապետին մեղադրում են անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Ինչպես ակնկալվում է, չորեքշաբթի օրը դատարան կուղարկվի համապատասխան պահանջը:
Մեղադրող կողմը պահանջում է չձգձգել փաստաթղթերի քննարկումը և չանցկացնել նախնական լսումներ: Փետրվարի վերջին և մարտի սկզբին կվերսկսվի ևս երկու գործի քննություն՝ կապված Իտալիայի վարչապետի հետ` կոռուպցիայի մեղադրանքով: Եթե Բեռլուսկոնիի մեղքը հաստատվի, ապա նրան սպառնում է ազատազրկում 15 տարի ժամկետով:







































