Իրաքի մեդիա-կարգավորիչը հրաժարվել է ավելի քան 40 արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցչությունները փակելու ծրագրերից, որոնց մասին հայտարարել էր ավելի վաղ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այսօր Իրաքի կոմունիկացիաների և ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի փոխտնօրեն Ալի Նասիրան մեդիա ընկերությունների գործունեության ժամկետն անորոշ ժամանակով կերկարաձգի:
Նրա խոսքերով՝ արտոնագրերի երկարացման շուրջ բանակցություններ վարվում են 5 ընկերությունների, այդ թվում՝ BBC-ի և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Sawa ռադիոկայանի հետ:
Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ 44 մեդիա ընկերությունների ներկայացուցչություններ կարող են փակվել արտոնագրերի վճարները չվճարելու պատճառով:









































