Thursday, 25 06 2026
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա

«Սարդարապատ»-ը համընդհանուր արթնացումի կոչ է անում

«Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությունով, որը ներկայացնում ենք ստորև.
«Երկիրը բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի վերածելու ծրագիր որդեգրած քրեաօլիգարխիկ համակարգը հերթական անգամ ցույց տվեց իր գիշատիչ բնույթն ու սպառողական կենսադիրքորոշումը: Հանցավոր վարչախմբի անդամ և հովանավորյալ օլիգարխի կերակրատաշտից սնունդ առնող և անպատժելիությունից արբեցած ավազակախումբը ինքնադատաստանի նպատակով ազգային բանակի մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելով մահվան դուռն է հասցրել: Բռնության ու նվաստացման ենթարկվելու` յուրաքանչյուրին սպառնացող ողբերգությունը հերթական անգամ ցույց տվեց համակարգի ազգակործան քաղաքականությունը` ստրկացիր կամ հեռացիր:

Չնայած մասնավոր առանձնահատկություններին, նման դեպքերը նույն պատճառն ունեն և նույն նպատակն են հետապնդում` իշխանությունը յուրացնելու և պետության կառավարման համակարգին տիրացած մնալու միջոցով երկրի մարդկային ու բնական պաշարների անխնա սպառման հաշվին ապահովել անընդհատ հարստանալու ավելի ու ավելի մեծ հնարավորություններ: Ուստի հանցավոր համակարգը` պարագլխից մինչև ամենավերջին ծախու կամակատարի դեր կատարող դատավորը, դատախազը, ոստիկանը կամ թիկնապահը, կենաց-մահու խնդիր է համարում համակարգի գոյության և նրա չգրված օրենքների դեմ կատարվող ամեն մի գործողություն դաժանաբար, սարսափ ներարկող ձևերով պատժելու միջոցով հնազանդության սերմանումը: Եվ բնավ կարևոր չէ, այդ գործողությունն ունի 1996 թ. սեպտեմբերի 26-ի, 2004 թ. ապրիլի 12-ի կամ 2008 թ. մարտի 1-ի ընդվզումների մասշտաբը, թե ընդամենը չգրված օրենքների նկատմամբ ծաղրի հավանական ենթատեքստ պարունակող կատակ է:

«Սարդարապատ» շարժումը ցավով և մտահոգությամբ փաստում է, որ ժողովրդի իղձերի ու նպատակների հետ անհամատեղելիության պատճառով օբյեկտիվորեն քայքայվող քրեաօլիգարխիկ համակարգի բնականոն մահվանն սպասելը հղի է կանխատեսելի ողբերգական հետևանքներով: Ընդսմին` այդ ողբերգությունը ոչ միայն դրսևորվելու է ճակատագրի հեգնանքով առանձին անհատների դուռը թակելու դեպքերի քանակական աճմամբ, ինչը պայմանավորված է մեռնող համակարգի հոգևարքային ակտիվությամբ, այլև ունենալու է համազգային բնույթ, քանզի համակարգը քաղցկեղի նման գոյատևում է երկրի և ժողովրդի կյանքի ու արյան հաշվին:

Այդ է վկայում Ազգային ժողովի դիմաց սպաների հանդեպ կատարված բռնության դեմ բողոքող քաղաքացուն մեկ այլ օլիգարխի և նրա թիկնապահի կողմից ոստիկանության ներկայությամբ անպատիժ կերպով ինքնադատաստանի ենթարկելու փաստը:

Այդ է վկայում նաև հանցավոր համակարգի անհրաժեշտ մասը կազմող և նրա փշրանքներով գոյատևող ընդդիմադիր քաղաքական ուժերի մեծ մասի լռությունը, ինչպես նաև հանցագործների պատիժը նրանց վրա հիմնված հանցավոր վարչախմբից ակնկալելու փորձերը, որը ոչ միայն անհեռանկար, այլև վնասակար արարք է, քանզի նպաստում է վարչախմբի իշխանության ճանաչմանն ու օրինականացմանը:

Հայ ժողովրդի նկատմամբ պետական ոճիր գործած, պետականության հիմքերը խարխլած, ազգային անվտանգությանը վնասած, ամենաթողության հետևանքով մարդկային ճակատագրեր խեղած, հասարակական մեծ հնչեղություն ստացած ցանկացած քրեորեն պատժելի արարք չունի վաղեմության ժամկետ և վաղ թե ուշ մեղավորները ստանալու են օրենքով նախատեսված իրենց պատիժը:

«Սարդարապատ» շարժումը համընդհանուր արթնացումի կոչ է անում` հորդորելով չխաբվել հանցավոր վարչախմբի` երկիրը զարգացնելու և կարգ ու կանոն հաստատելու մասին կեղծ խոստումներին, ինչպես նաև մերժել վարչախմբի սնուցման և վերարտադրման միջավայրի վերածված քաղաքական համակարգը, նրա կեղծ ընդդիմության, կլանային ու գրպանային կուսակցությունների օգտապաշտական գործունեությունը: Պատմությունը մեզ տալիս է քաղաքական քաղցկեղից ազատվելու և այլընտրանքային քաղաքական համակարգի ու իշխանության ձևավորմամբ Նոր Հանրապետություն կերտելու բացառիկ հնարավորություն: Այդ հնարավորության իրականացումը կբերի համազգային զարթոնքի ու վերածննդի, իսկ այն ձեռքից բաց թողնելը` համազգային աղետի:

Սարդարապատյան ընտրության ժամանակն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում