ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` 9 զոհ և 32 վիրավոր է գրանցվել Իրաքի հարավում կայացած երիտասարդական թիմերի հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Զոհվածների թվում հիմնականում 15-20 տարեկան երիտասարդ մարզիկներ են:
Պայթյունը տեղի է ունեցել հիմնականում շիա մուսուլմաններով բնակեցված Էլ-Հիլլա քաղաքում: Մարզադաշտի հարևանությամբ գտնվող միկրոավտոբուսը պայթել է երիտասարդական թիմերի հանդիպման ավարտն ազդարարող մրցավարի սուլիչից անմիջապես հետո:.








































