1998թ. այս օրը վախճանվեց գրող Սերո Խանզադյանը:
Ծնվել է 1916 թ. նոյեմբերի 20-ին, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934թ. Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: 1938-ին գրել է «Վահրամ Որոտանեցի» պիեսը, որը բեմադրվել է 1940թ.:
1950թ. հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը: Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1-2, 1954-1955) վեպը: Այնուհետև լույս են տեսել «Լալ Համազը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները:
Սերո Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961) պատմավեպը:
Նրա լավագույն գործերից է «Թագուհին հայոց» (1978) վեպը:
Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
«Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորվել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաների կողմից:









































