Կիսապաշտպան Շինջի Կագավան հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իրեն 7 համարի մարզաշապիկ է առաջարկել, սակայն ինքը հրաժարվել է այն վերցնել: 23-ամյա ճապոնացին ցանկանում է ապացուցել, որ արժանի է կրել այն համարի մարզաշապիկը, որով հանդես են եկել Ջորջ Բեսթը, Էրիկ Կանտոնան, Դևիդ Բեքհեմն ու Քրիշտիանու Ռոնալդուն:
«Նոր եմ միացել թիմին և դեռևս ոչ մի նվաճում չունեմ: Ցանկանում եմ հայտնի դառնալ «Յունայթեդ»-ում, բայց իմ պայմաններով»,- ասել է Կագավան, ով անգլիական ակումբում հանդես կգա 23 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Կագավան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «կարմիր սատանաներ»-ը Կագավայի տրանսֆերի դիմաց 12 մլն ֆունտ կվճարի: Գումարը կարող է հասնել 17 մլն-ի, ինչը կախված է ակումբում ֆուտբոլիստի ելույթներից:









































