Բրազիլիայում տղա է ծնվել, որին անվանակոչել են Շվեդիայի ազգային հավաքականի և իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի անունով: SporTV.com-ի տեղեկացմամբ` երեխայի ամբողջական անունն է Զլատան Իբրահիմովիչ Լիմա դա Սիլվա:
Հատկանշական է, որ փոքրիկ Իբրահիմովիչի հայրը նույնպես ֆուտբոլային անուն ունի: Տղամարդու անունը Ֆրանց Բեքենբաուեր է:
Զլատանի հայրը ֆուտբոլի մեծ սիրահար է և երկրպագում է տեղական «Սանտա-Կրուզ» ակումբին: Նա երազում է, որ ֆուտբոլային անվան շնորհիվ իր տղան հանրահայտ ֆուտբոլիստ կդառնա և հանդես կգա «Սանտա-Կրուզ»-ի կազմում:









































