Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր քույր Վինուսը, չեն պատրաստվում մոտ ժամանակներս լքել մեծ սպորտը:
«Մենք չենք պատրաստվում հրաժեշտ տալ մեծ սպորտին: Ինձ դուր է գալիս խաղալ և պայքարել հաղթանակների համար: Շատ եմ սիրում ձեռքերիս մեջ պահել գավաթները»,- Սերենային մեջբերում է AP-ը:







































