Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Ռումինիայում ՀՀ դեսպանը այցելել է պատմական Արմենոպոլիս (Գեռլա) քաղաք

Հունիսի 22-23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Տրանսիլվանիայի Գեռլա, պատմական Արմենոպոլիս քաղաք, որտեղ հանդիպում է ունեցավ նորընտիր քաղաքապետ Մարիուս Սաբոյի հետ, տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա է եղել Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին, ինչպես նաեւ մասնակցել է մշակութային միջոցառումների:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հունիսի 23-ի առավոտյան քաղաքապետարանում ծավալված զրույցին, որին մասնակցել են նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, Ռումանահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, ՌՀՄ գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը, ՌՀՄ Գեռլայի մասնաճյուղի նախագահ Յանոշ Էստեգարը, Բուխարեստի «Արարատ» հրատարակչության տնօրեն Սիրուն Թերզյանը եւ առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս քահանա Բոգդանը, մտքեր են փոխանակվել Գեռլա քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ Հայաստանի հետ կապերի հաստատման մասին:

Դեսպան Գասպարյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետին, նրան տեղեկացրել է նախորդ քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուի՝ անցյալ հոկտեմբերի վերջին Հայաստան կատարած այցի մասին, որի ընթացքում Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել եղբայրական կապեր հաստատելու երկու քաղաքների միջեւ: Քաղաքապետ Մարիուս Սաբոն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հոկտեմբերին Գեռլայում ընդունելու Իջեւանի նոր քաղաքապետ Վարդան Ղալումյանին եւ ստորագրելու համագործակցության համաձայնագիր:

Մարիուս Սաբոն իր նախորդի նման հավաստիացրել է, որ Գեռլայի պատմական կենտրոնը` նախկին Արմենոպոլիսը, որտեղ պահպանվում են հայկական հին հոգեւոր եւ աշխարհիկ շինություններն ու հաստատությունները, քաղաքի հարստությունն են եւ շարունակելու են գտնվել քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո: Երկուստեք նշվել է, որ ինչպես Գեռլայում, այնպես էլ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայերի դարավոր ներկայությունը, նրանց մատուցած արժեքավոր ծառայությունները ռումին պետությանը եւ ժողովրդին, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը եւ փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները, ինչպես նաեւ ռումին սենատորներ, Կլուժի նահանգային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ Գեռլայի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա են եղել Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ժամերգությանը:

Մշակութային միջոցառումներ Գեռլայում
Կեսօրից հետո Սուրբ Երրորդություն տաճարի ծխական սրահում տեղի ունեցավ Գեռլայի պատմության վերաբերյալ Քրիշտոֆ Սոնգոթի հունգարերեն մենագրության ռումիներեն թարգմանության շնորհանդեսը: 19-րդ դարավերջի Տրանսիլվանիայի հայազգի մտավորական, մանկավարժ եւ հրատարակիչ Քրիշտոֆ Սոնգոթի (1843-1907) գործունեության եւ հարուստ ժառանգության մասին պատմեցին սենատոր, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, պատմաբան Լուչիան Նաստասեն եւ «Հայ-հունգարական մայրաքաղաք, թագավորական ազատ քաղաք Գեռլայի մենագրությունը» գործի թարգմանիչ Անդրեա Գիտան:

Այնուհետեւ Գեռլայի նորաբաց Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Գեռլայի 18-րդ դարի հայկական սրբապատկերների եւ հոգեւոր թեմայով գեղանկարների, ինչպես նաեւ տրանսիլվանահայ ժամանակակից նկարիչ Ազատուհի Վարդուկա-Խորենյանի գործերի զույգ ցուցահանդեսների բացումը: Ռումինիայի եւ, մասնավորապես, Տրանսիլվանիայի տնտեսական եւ մշակույթային կյանքի զարգացման մեջ հայերի ծանրակշիռ ավանդի մասին ելույթներով հանդես են եկել Վարուժան Ոսկանյանը, արվեստաբան Պալ էմեսեն, պրոֆեսոր Նեգոիցա Լապտոյուն եւ խմբագիր Շանդոր Բոգլարկան: Միջոցառմանը տեղի երաժշտական լիցեյի սաների կատարմամբ հնչել են Ալեքսանդր Հարությունյանի իմպրովիզացիաները եւ հայկական ժողովրդական մեղեդիներ:

Գեռլայում դեսպան Համլետ Գասպարյանը հարցազրույցներ է տվել ռումինական TVR1 կենտրոնական հեռուստատեսությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում