Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան հայտնել է, որ «Ուիմբլդոն»-ի գործող չեմպիոնուհու կարգավիճակի պատճառով որոշակի ճնշվածություն է զգում:
«Ես հպարտանում եմ, որ «Ուիմբլդոն»-ի գործող չեմպիոնուհի եմ: Այդ կոչումն ընդմիշտ ինձ հետ կմնա: Իհարկե, նաև որոշակի ճնշվածություն եմ զգում, բայց կփորձեմ մոռանալ այդ մասին կորտ դուրս գալուց հետո: Ամբողջովին կկենտրոնացնեմ ուշադրությունս խաղի վրա:
Երջանիկ եմ վերջապես «Ուիմբլդոն» վերադառնալ»,- մրցաշարի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ասել է Կվիտովան:








































