Ըստ «Star» ամսագրի, Անջելինա Ջոլիի երեխաները ունեն Դաունի սինդրոմ: Այս հրապարակումը հիմնված է նախկին խնամողի խոսքերի վրա, որն աշխատել է Ջոլի-Փիթ ընտանիքում:
«Այն, թե ինչպես են իրենց պահում և ինչպիսի տեսք ունեն Վիվյենն ու Նոքսը, վկայում են այն մասին, որ երեխաներն անառողջ են: Նրանց պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել, քան նրանց հասակակից մյուս երեխաներին է հատկացվում, որպեսզի ինչ-որ բան հասկացվի: Նրանց պետք է յուրահատուկ մոտեցում և օգնություն ցուցաբերել, սակայն ամեն անգամ, երբ ես այս մասին խոսակցություն էին բացում, Անջելինայի նյարդերը տեղի էին տալիս»,- նշել է դայակը:
Հիշեցնենք, որ Վիվյենն ու Նոքսը լույս աշխարհ են եկել 2008թ.-ի հուլիսին:
Բրեդն ու Անջելինան թույլ չեն տալիս նրանց նկարահանել:







































