Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության քառորդ եզրափակչի Անգլիա-Իտալիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:
Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում իտալացիները հաղթել են 4:2 հաշվով:
Բուֆոնը ետ է մղել Անգլիայի ընտրանու պաշտպան Էշլի Քոուլի հարվածը, իսկ Էշլի Յանգի հարվածից իտալացիներին փրկել է դարպասաձողը:










































