Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. փորձագետ

Ակնհայտ է, որ ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՊԵԿ-ը պահանջել է «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը:

Նրա խոսքով՝ միանշանակ կարելի է ասել, որ պատկան մարմիններին հանձնարարվել է ամեն գնով հիմնադրամի գործունեության հետ կապված որոշակի բարդություններ ստեղծել: «Սա նպատակ է հետապնդում ինչ-ինչ օրինախախտումներ վեր հանել, որպեսզի խնդիրներ լուծելու ժամանակ հնարավոր լինի Օսկանյանի վրա ճնշումներ գործադրել»,- նկատեց Սարո Սարոյանը:

Փորձագետը նաև նշեց, որ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում Վարդան Օսկանյանին հարցաքննության կանչած ԱԱԾ-ն ու «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը պահանջած ՊԵԿ-ը իրենց տրված հանձնարարությունն են կատարում: «Բայց այս պարագայում կարևոր է ոչ այնքան կոնկրետ խնդրի վերհանումը, որքան իրավախախտումներ հայտնաբերելու նպատակով իջեցված պատվերը: «Սիվիլիթաս» հիմնադրամի անունը կապվում է Վարդան Օսկանյանի հետ, նրա անունն իր հերթին՝ ԲՀԿ-ի հետ, իսկ ահա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձը՝ կոալիցիոն կառավարություն չկազմելու: Այս ամբողջ շղթան է, որ առավել ակնառու է դարձնում քաղաքական հետապնդումը: Գործընթացներին հետևողները պետք է հասկանան, որ սա քաղաքական պատվեր է»,- ամփոփեց Սարո Սարոյանը:

Հիշեցնենք՝ «Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ և պահանջել հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:

«Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող գործ է հարուցել՝ փողերի լվացման հատկանիշներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում