Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Քոչարյանի տիպի գործիչը կնախընտրի ստվերային լծակներով թելադրել իր քաղաքականությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանող Արտակ Բեգլարյանը:

-Հայաստանը կապ ունի՞ ընդհանրապես աշխարհի քաղաքական-քաղաքագիտական տենդենցների հետ, թե՞ մեզ մոտ վաղ ֆեոդալիզմ է:

-Հայաստանը, բնականաբար, կապ ունի գլոբալ աշխարհաքաղաքական ու քաղաքագիտական միտումների ու կանոնների հետ, քանզի այն գլոբալացվող աշխարհի մի մասն է ու Հյուսիսային Կորեա չէ, որտեղ մինիմալացված լինեն արտաքին շփումն ու ազդեցությունը, որտեղ, ի դեպ, նույնպես գործում են վերոնշյալ կանոններն ու միտումները՝ ուղղակի այլ երանգավորմամբ ու նպատակով: Մյուս կողմից՝ անվիճելի է, որ Հայաստանը անցումային փուլում է, հետևաբար հնարավոր չէ մեզ մոտ տեղի ունեցող քաղաքական գործընթացների որակը համեմատել զարգացած ժողովրդավարությունների հետ: Ներքին քաղաքականության տեսանկյունից դիտարկելիս՝ թեև ժողովրդավարությունը հռչակվել է մեր երկարաժամկետ նպատակը, այնուամենայնիվ, առկա են բազմաթիվ բացեր ու թերկատարման դեպքեր, ինչն ունի իր և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ առումով մենք ապրում ենք հետխորհրդային ու հետպատերազմյան երկրում, որտեղ 20 տարին այնքան էլ բավարար ժամանակահատված չէ ժողովրդավարության բարձր արդյունավետության հասնելու համար: Իսկ սուբյեկտիվ առումով՝ իշխանությունների վարած քաղաքականությունը կարևոր արագացուցիչ կամ դանդաղեցուցիչ գործոն է: Այս տեսանկյունից ակնհայտ է, որ իշխանությունները չեն գործել ու չեն գործում իրենց առավելագույնին մոտ հնարավորություններով ու լիազորություններով` մեր նպատակին հասնելու համար: Իսկ ահա աշխարհաքաղաքական պրիզմայով դիտարկելիս՝ Հայաստանը գտնվում է մոլորակի ակտիվ ու առանցքային տարածաշրջաններից մեկում, որը աշխարհաքաղաքականության տեսաբանների կողմից համարվում է Եվրասիայի առանցքներից մեկը: Հետևաբար Հայաստանը կրում է արտաքին հսկայական ազդեցություն աշխարհաքաղաքականության գրված ու չգրված կանոններով, ինչպես նաև փոխազդում է տարածաշրջանային գործընթացների վրա՝ իր աշխարհաքաղաքական քիչ թե շատ կշռի ու ներքաղաքական ներուժի օգտագործման չափին համապատասխան: Այստեղ հարկ է հաշվի առնել, որ ըստ իր գլոբալ նշանակալիության՝ Հայաստանը ստանում է համարժեք ազդակներ արտաքին աշխարհից, որոնցից մեկն էլ Արևմուտքի՝ Հայաստանում կանխատեսելի ժողովրդավարություն կառուցելու պահանջն է: Սա սովորական աշխարհաքաղաքական կանոն է: Նույն պահանջը, զուգորդվելով արտաքին պահանջին, առաջ է քաշվում նաև հասարակության կողմից, որոնց համատեղ ճնշումը որքան մեծ է լինում, այնքան պահանջի կատարման արդյունավետությունը մեծանում է: Ամեն դեպքում, միշտ պետք է զգույշ լինել արտաքին ճնշման վրա հույս դնելուց, քանզի երբեմն կարող են ներքին ու արտաքին պահանջները չհամընկնել, ու արդյունքում կկորցնենք բոլորս:

-Եթե նկատենք, որ մեծ հաշվով Հայաստանում ո՛չ կապիտալիզմ է, ո՛չ ֆեոդալիզմ, ո՛չ առավել ևս՝ սոցիալիզմ, ի՞նչ սահմանում կտաք Հայաստանին:

-Նախ՝ նկատենք, որ բոլոր տիպի սահմանումները կաղապարում են իրականությունը, այնուամենայնիվ, դրանք օգնում են մեզ իրականության մեկ միասնական ընկալում ձևավորելու գործում: Քանի որ ձեր նշած իզմ-երը ոչ այնքան քաղաքական, որքան հասարակական-տնտեսական համակարգեր են բնութագրում, ես էլ կմնամ այդ ծիրում՝ հայկական ներկա հասարակական-տնտեսական համակարգը բնորոշելով որպես հիբրիդային կապիտալիզմ, որը ծայրահեղ սոցիալիզմից անցում է կատարում դեպի վայրի լիբերալիզմ: Ինչ սահմանում էլ ունենա հայկական ներկա համակարգը, ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ ցանկացած երկրում էլ կարող ենք գտնել բազմաթիվ տիպի համակարգերի բնութագրիչ տարրեր, այդ թվում՝ և՛ կապիտալիզմի, և՛ ֆեոդալիզմի, և՛ սոցիալիզմի ու մնացածի, քանի որ յուրաքանչյուր համակարգ իր նախորդի փոփոխված տարբերակն է, որը այս կամ այն չափով պահում է նախորդի տարրերը: Հետևաբար, նույնիսկ ամենազարգացած երկրներում կարելի է գտնել անգամ ֆեոդալիզմի սկզբունքներ:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արդի քաղաքական իրավիճակը՝ հաշվի առնելով ԱԺ անցած ընտրությունները և միջազգային հանրության բավական տոլերանտ վերաբերմունքը:

-Հայաստանի արդի քաղաքական իրավիճակը կբնութագրեի որպես «հետընտրականից անցում նախընտրականի»: Ինչպես ՀՀ տիպի նախագահական քաղաքական համակարգերում, իշխանության համար հիմնական պայքարը մղվում է նախագահական ընտրություններում: Արդեն խորհրդարանական ընտրություններից առաջ կարելի էր կանխատեսել, որ նախագահական ընտրություններում ինտրիգ է ձևավորվում: Ընտրություններից հետո ԲՀԿ դիրքորոշումը և Օսկանյանի շուրջ վերջին զարգացումները միս ու արյուն տվեցին այդ կանխատեսումներին: Մյուս կողմից՝ պետք չէ բացառել այլ ինտրիգի ձևավորումը մեկ այլ բևեռից, այն է՝ Տեր-Պետրոսյանական, քանի որ ոչ այնքան ՀԱԿ-ը, որքան առաջին նախագահը լուրջ կշիռ ունի հայկական քաղաքական դաշտում և կարող է եղանակ ձևավորել նախագահական ընտրություններում, սակայն ակնհայտ է, որ ոչ 2008-ի ծավալով: Այստեղ ամենահավանական տարբերակը Օսկանյանի՝ որպես այլընտրանքային թեկնածուի առաջքաշումն է, ում էլ կարող է աջակցել Տեր-Պետրոսյանական ՀԱԿ-ը, քանզի խորհրդարանական ընտրությունների թեստում 7 տոկոս ստանալը գրեթե բացառեց ՀԱԿ-ի՝ միայնակ լուրջ այլընտրանք առաջ քաշելու հնարավորությունը: Իսկ ահա Օսկանյանին աջակցելը կարող է դառնալ «ռեժիմից ազատվելու» ծանրակշիռ հնարավորություն: Այս պրիզմայով դիտարկելիս՝ Տեր-Պետրոսյանը կարող է խաղալ իշխանությունների կողմից թելադրված խաղի կանոններով, քանզի դավադրության տեսության տրամաբանությունը հուշում է, որ միգուցե Սարգսյան-Քոչարյան տանդեմի պայմանավորվածությամբ (կամ առնվազն մի կողմի լուռ համաձայնությամբ) հետևողականորեն ձևավորվում է խորհրդարանական այլընտրանք՝ հանձին ԲՀԿ-ի, և նախագահական այլընտրանք՝ հանձին Օսկանյանի, որոնք ՀՀԿ-ի ու Սարգսյանի համար ավելի նախընտրելի են, քան ՀԱԿ-ն ու Տեր-Պետրոսյանը: Այս տեսակետին աջակցելու է գալիս այն հանգամանքը, որ Քոչարյանն ու Սարգսյանը տասնամյակներ շարունակ մտերիմ ընկերներ ու գործընկերներ են եղել ու գործել են նույն համակարգի մեջ և համար, և նրանք միմյանց համար ապահովել ու ապահովում են փոխադարձ կանխատեսելի անվտանգ ապագա: Սրանից ելնելով՝ դժվար է պատկերացնել, որ նրանք դուրս կգան միմյանց դեմ: Սա միայն վարկած է և, ինչպես բոլոր վարկածները, ունի իր կողմ ու դեմ փաստարկները: Մյուս վարկածը, որը պնդվում է ԲՀԿ-ի և Օսկանյանի կողմից, Քոչարյանի ստվերային գործոնի բացառումն է այդ գործընթացներում: Կարծում եմ՝ այս պնդումը մասամբ է իրականությանը համապատասխանում, քանի որ մի կողմից՝ Քոչարյանը բավականաչափ լծակներ ու ռեսուրսներ ունի Հայաստանում՝ դրանք օգտագործելու և պաշտպանելու պատճառ ունենալու համար, մյուս կողմից՝ նա հասել է բավականին բարձր դիրքի ու կարիք չունի նորից վերադառնալու մեծ քաղաքականություն՝ հատկապես ձախողվելու ռիսկի ներքո: Ինչպես մի անգամ Քոչարյանի մամուլի խոսնակը նկատեց, նա միայն հաղթանակներ ունի (նկատի ունենալով ընտրություններում հաղթանակները): Ահա այս ֆոնին Քոչարյանի տիպի՝ Բազեի վարքով գործիչը կնախընտրի ստվերային լծակներով ու կառավարմամբ թելադրել իրեն ձեռնտու քաղաքականությունը, քան բոլոր ռիսկերով ուղղակի կերպով մտնել պայքարի մեջ: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների միջազգային հանրության գնահատականին, նրանց ավելի շատ հետաքրքրում էր ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան տեխնիկական պայմանների ու գործընթացների ապահովումը, ինչը ընդհանուր առմամբ տեսանք ընտրությունների ժամանակ: Իսկ թե ինչպիսի ու ինչ ծավալի անօրինական տեխնոլոգիաներ են օգտագործվել, անհնար է ճշգրտորեն ասել: Հիմնվելով լրատվամիջոցների հաղորդումների վրա՝ միայն կարելի է փաստել, որ վարչական լծակներն ու ընտրակաշառքները մեծ դեր են խաղացել, որոնք, ցավոք, շատ դժվար բացահայտվող ու ապացուցվող տեխնոլոգիաներ են: Միջազգային հանրության հետ հարաբերվելիս միակ կանոնը նրանց շահերի ապահովումն է, փույթ չէ, թե ով է ղեկին: Իսկ ահա ՀՀԿ-ն ու անձամբ Սերժ Սարգսյանը իրենց հանդուրժողական ու համագործակցային հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ թվում են ընդունելի խաղացողներ նրանց աշխարհաքաղաքական շահերի համար:

-Հայաստանը արտաքին քաղաքական ի՞նչ վեկտոր պիտի ունենա, զարգացման ի՞նչ ուղղություն պետք է ընտրի՝ Անվտանգության համակարգից սկսած մինչև արժեքային համակարգ և կողմնորոշում։

-Համաշխարհային քաղաքական ասպարեզում Հայաստանը փոքր խաղացող է, ինչը նշանակում է, որ արտաքին քաղաքականության վեկտորի ընտրության հարցում այն ճկունության մեծ ամպլիտուդա չունի: Եթե երկբևեռ աշխարհում երկրները դատապարտված էին բացարձակորեն կողմնորոշված լինելու դեպի այս կամ այն բևեռը, ապա բազմաբևեռ ու փոխկապակցված համաշխարհային կարգի պայմաններում մեր ռեսուրսներն ու տարածքային դիրքը ենթադրում են բազմավեկտոր համագործակցային քաղաքականություն, ինչը հիմնական գծերով վարվում է ՀՀ կողմից: Քանի որ մեր անվտանգության հիմնական սպառնալիքը Ադրբեջանն է, հետևաբար նրա կողմից անվտանգ քաղաքականությունը ազդում է մեր ընտրության վրա: Այս տեսանկյունից Ադրբեջանը բացարձակ ընտրություն չունի և օգտվում է մի քանի անվտանգ հսկաների հնարավորություններից: Սա նշանակում է, որ մենք իրավունք չունենք անտեսելու այս կամ այն անվտանգ բևեռից եկող հնարավորությունները՝ օգտագործելով բոլոր և բոլորի միջոցները մեր անվտանգության ապահովման համար: Այնուամենայնիվ, Հայաստանը ավելի շատ թեքված է դեպի ռուսական անվտանգության համակարգը, ինչը, իմ համոզմամբ, կարճաժամկետ կտրվածքով արդարացված է, իսկ ահա երկարաժամկետ կողմնորոշումը պայմանավորված է մնացյալ քաղաքական նպատակներից (եվրոպական ինտեգրացում, հավանական եվրասիական միություն և այլն): Մյուս կողմից՝ ռուսական գործոնից այդ աստիճան կախվածությունը ցանկալի չէ, ու պետք է հնարավորության դեպքում թուլացնել հայկական ռազմավարական ոլորտներում (կապ, տրանսպորտ, էներգետիկա) ռուսական մասնակցությունը: Արժեհամակարգային կողմնորոշման դեպքում պատկերը ավելի հստակ է: Բոլոր ժամանակների իշխանությունները հաստատել են, որ Հայաստանը հակված է դեպի եվրոպական արժեհամակարգ: Իմ մասնագիտական ու անձնական նախընտրությունը հայկական արժեհամակարգի վերականգնումն ու կոնսոլիդացիան է՝ հիմնված եվրոպական քաղաքակրթության սկզբունքների վրա, որոնք չեն ժխտում մեր արժեհամակարգը: Խորհրդային տարիներին հայ ազգը մյուս ազգերի հետ միասին եփվեց նույն կաթսայում՝ կորցնելով իր սեփական արժեհամակարգի որոշ տարրեր ու ձեռք բերելով խորհրդային մարդուն բնորոշ միասնական արժեհամակարգ: Բնականաբար, խորհրդայինը ուներ նաև իր առավելությունները: Ահա այս խորհրդայինի դրական գծերի, հայկական խորքային ու հարուստ արժեհամակարգի ու եվրոպական հիմնական (ոչ ծայրահեղացված) արժեքների զուգորդմամբ պետք է կառուցենք մեր ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում