«Շարիտե» գերմանական կլինիկայի ղեկավար Կառլ Մարքս Այնխոյփլը դեմ է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն անմիջական մասնակցություն ունենա իր դեմ ուղղված նոր դատավարությանը: Այս մասին գերմանացի մասնագետը հայտարարել է լրագրողներին:
Մենք, որպես բժիշկներ, կարող ենք խորհուրդ տալ, որպեսզի Յուլյա Տիմոշենկոն չմասնակցի դատական նիստին, քանի որ դա բացասական հետևանք կունենա վերջին շաբաթվա հաջող բուժման վրա»,- ընդգծել է բժիշկը:
Նա հավելել է, որ, հաշվի առնելով Տիմոշենկոյի վիճակը, այդ դատավարությունն այժմ չպետք է անցկացվի:







































