«Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչի շրջանակներում կայացած Գերմանիա – Հունաստան հանդիպման ժամանակ Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն դարձավ գոլի հեղինակ:
Այն դարձել է գերմանացի ռմբարկուի` ազգային հավաքականի կազմում խփած 64-րդ գոլը:
Նշենք, որ Գերմանիայի ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ռմբարկու ճանաչված Գերդ Մյուլլերը ազգային թիմի կազմում 68 անգամ գրավել է հակառակորդների դարպասը:






































