Սիրիայի հարցով հունիսի 30-ին կայանալիք միջազգային համաժողովին ԱՄՆ–ի մասնակցության մակարդակը դեռ որոշված չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտնել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը:
«Մասնակցության մակարդակն ուսումնասիրվում է, աշխատանք է տարվում ծրագրի շուրջ, սակայն կոնկրետ ոչինչ չկա»,- ասել է նա:
Մաքֆոլը նշել է, որ հանդիպման կազմակերպման հնարավորությունը քննարկվել է ամենաբարձր մակարդակով:
«Մենք աշխատում ենք նման հանդիպում կազմակերպելու հնարավորության ուղղությամբ, մեր նախագահը նման հանդիպման անհրաժեշտությունը բավական մանրամասն քննարկել է Լոս Կաբոսում: Շուտով նրանց կմիանա պետքարտուղար Քլինթոնը, և ես կարծում եմ՝ մեր բանակցությունները կշարունակվեն»,- ասել է նա:
Նշենք, որ համաժողով կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին









































