ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հունիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի
անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ: Որոշվեց`
15/06/12թ. «Արնար-98»-«Օձուն-98» խաղին «Օձուն-98» թիմի ֆուտբոլիստ Էդվարդ Ղահրամանյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, Օձունի գյուղապետարանին տուգանել 2000 դրամ:
17/06/12թ. «ՎՖԴ-99»-«Էմմանուէլ-99» խաղին «ՎՖԴ-99» թիմի մարզիչ Աշոտ Թայիրյանի հեռացման, մրցավարի հետ վիճաբանելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, Վանաձորի ֆուտբոլի դպրոցին տուգանել 20000 դրամ:
15/06/12թ. «Բանանց-96»-«ՎՖԴ-Թալգրիգ-96» խաղի նախախաղային խորհրդակցությանը «ՎՖԴ-Թալգրիգ-96» թիմի ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` Վանաձորի ֆուտբոլի դպրոցին տուգանել 2000 դրամ:







































