Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվել է «Օկուպացման տակ» համակարգչային խաղը: Այն նվիրված է Ղարաբաղյան հակամարտությանը և կոչված է բարձրացնել ադրբեջանական երիտասարդության ռազմա-հայրենասիրական ոգին:
Նոր խաղի շնորհանդեսը տեղի է ունենալու հունիսի 23-ին Բաքվում: Այս մասին նշված է Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարարության տարածած հաղորդագրությունում: Համակարգչային գրաֆիկայի մշակման ժամանակ օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի և մասնավորապես Շուշիի լուսանկարները: Խաղը բաղկացած է մի քանի փուլից: Խաղի ստեղծումը պահանջել է երկու տարի:








































