14-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսը հունիսի 25-ին ԱՄՆ-ում կայանալիք օլիմպիական ընտրական փուլում հայտավորված է 7 տարբեր տարածություններում:
26-ամյա մարզիկը ցանկանում է ԱՄՆ-ի հավաքականի կազմում մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին:
Լեգենդար լողորդը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերից հետո կավարտի իր մարզական կարիերան: