Նյույորքցի դպրոցական Կարդին Ուլիսը 16 մլն դոլար է պահանջել քաղաքային իշխանություններից այն բանի համար, որ իրեն խուլիգանները ծեծել են: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով երեխայի փաստաբան Սենֆորդ Ռուբենշտեյնին:
14-ամյա դեռահասի վրա հարևան դպրոցի ճաշարանում հարձակում էին գործել մի խումբ երեխաներ: Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 5-ին: Երեխայի հոր խոսքերով՝ դպրոցականներից մեկը բռնել է իր որդուն, իսկ մյուս երկուսը ծեծել էին: Դրանից հետո երեխային աչքերի երկու վիրահաություն են կատարել, մի աչքից նա կուրացել է: Այժմ նրան պատրաստվում են եղջերաթաղանթի փոխպատվաստում կատարել:
Տուժած երեխան երկրի ղեկավարությանը մեղադրում է այն բանում, որ նրանք չեն կարողացեն պաշտպնաել իրեն: Թե ինչն է դարձել վեճի պատճառ, հայտնի չէ: Երեխայի հայրը պնդում է, որ նրանք միշտ ծաղրել են իր որդուն, քանի որ նա իրենց դուր չի եկել և միշտ իրեն հեռու է պահել մյուսներից:
Երեխային ծեծի ենթարկած դպրոցականներից երկուսը ձերբակալվել են, նրանց սպասվում է ուղղիչ պատիժ: Նրանց անունները իշխանություններըը չեն հաղորդում:









































